Քննարկվել են ռազմավարական նշանակության մի շարք համատեղ ծրագրեր. հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

24.07.2025 - 17:35 դիտում
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը (ԱԶԲ/ADB)։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով ԱԶԲ-ի հետ ունեցած համագործակցությունն ու բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերը։
Նախարարի տեղակալը խոսել է ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի մասին, ներկայացրել է կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել է համայքների զարգացմանը միտված բարեփոխումներին, որոնք նպատակ ունեն բարձրացնելու համայնքների դիմադրողականությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող այլ ծրագրեր ևս։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ