Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող հարցեր

Աննա Կոստանյան 14.06.2022 - 09:50
14.06.2022 - 09:50 դիտում

«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ