Քննարկվել են հայ-լիբանանյան անվտանգային և պաշտպանական երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը

11.02.2022 - 21:08 դիտում
Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ուղեկցությամբ այսօր հանդիպել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մորիս Սլիմի հետ: Այս մասին տեղեկանում ենք Լիբանանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան անվտանգային և պաշտպանական երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը և համագործակցության հեռանկարները։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ