Քննադատությունից հնարավոր չէ խուսափել․ Չավի

Աստղիկ Խաչատրյան 27.11.2023 - 21:52
27.11.2023 - 21:52 դիտում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այն մասին, թե ինչ է սպասում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Պորտուի» հետ տնային հանդիպումից։

««Բարսելոնայում» միշտ շատ բան է վտանգված: Յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Ես լավ եմ, լի եմ էներգիայով և լավատեսությամբ: Ես գլխավորում եմ այս թիմը և հավատում եմ իմ խաղացողներին։ Ես բացարձակապես վստահում եմ նրանց և իմ անձնակազմին: Բայց քննադատությունից հնարավոր չէ խուսափել»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ