Եվլախի բազայում Ադրբեջանն այժմ ունի առնվազն 41 ինքնաթիռ. Aerospace Intelligence

Աստղիկ Խաչատրյան 27.11.2023 - 21:49
27.11.2023 - 21:49 դիտում

Aerospace Intelligence կայքը, հղում անելով SkyFi արբանյակի արած լուսանկնարներին, հայտնում է, որ ադրբեջանական զինուժը Եվլախում խորհրդային արտադրության «Aн-2» ինքնաթիռների բազա է կառուցում։ Նշվում է, որ ավիաբազայում՝ սահմանից ընդամենը 150 կմ հեռավորության վրա, այժմ առնվազն 41 ինքնաթիռ կա: Ըստ Aerospace Intelligence-ի՝ նախկինում էսկալացիաների ժամանակ Ադրբեջանի կողմից նման ինքնաթիռներն օգտագործվել են հայկական հակաօդային պաշտպանության համակարգը բացահայտելու համար։
Ադրբեջանի զինված ուժերը կրակային վարժանքներ է անցկացրել, որոնց ընթացքում, ըստ երկրի ՊՆ հաղորդագրության, Սու-25ՄԼ տեսակի ինքնաթիռներից 250 և 500 կիլոգրամանոց այսպես կոչված «խելացի ռումբերով» հարվածներ են հասցվել ցամաքային թիրախների:
Գերատեսչության տվյալով՝ «բոլոր թիրախները ոչնչացվել են ճշգրիտ հարվածներով»: Ռումբերի տեսակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ