ՔԿ-ում կկարողանան աշխատել նաև որոշ հանցագործությունների համար դատապարտվածները

Գոհար Ստեփանյան 9.12.2020 - 11:05
9.12.2020 - 11:05 դիտում

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում էր անզգուշությամբ կատարված հանցագործության համար դատապարտվածներին ևս Քննչական կոմիտեում աշխատելու իրավունք ընձեռել:

Օրինագծով, սակայն, դիտավորությամբ կատարված հանցագործությունների դեպքում անձը չի կարողանա աշխատանքի անցնել Քննչական կոմիտեում:

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներառում է նաև կառույցում որոշ այլ փոփոխություններ: Նախագիծն ընդունվեց միաձայն` 82 «կողմ» ձայնով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ