Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

Աննա Կոստանյան 5.09.2023 - 17:57
5.09.2023 - 17:57 դիտում

Ադրբեջանի զինդատախազությունը հաղորդում է շարքային զինծառայողի՝ Թագիև Ռամալ Իսրաֆիլ օղլուի ինքնասպանության մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել հրազենի գործադրմամբ։

Դեպքը տեղի է ունեցել օկուպացված Քարվաճառի շրջանում գտնվող ադրբեջանական զորամասերից մեկում։

Դեպքի վայրից առգրավվել են իրեղեն ապացույցներ, ընթանում է քննություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ