Քառակողմ բանակցություններից առաջ Պրահայում հանդիպել են Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը

Աննա Կոստանյան 6.10.2022 - 16:51
6.10.2022 - 16:51 դիտում

Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այսօր Պրահայում հանդիպել եմ Իլհամ Ալիևի հետ: Ավելի ուշ ես և Էմանուել Մակրոնը կհանդիպենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:

Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Երևան-Բրյուսել-Բաքու ձևաչափով հանդիպումների կարևորությունը:

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին միջնորդական առաքելության համար։ Միշելը և Ալիևն անդրադարձել են նաև նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման օրակարգին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ