Քաղաքացին ընկել է լիճը. ջրափրկարարները լճից հանել են տուժածի դին

Աննա Կոստանյան 10.08.2020 - 18:00
10.08.2020 - 18:00 դիտում

Օգոստոսի 10-ին, ժամը 14։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լճից հանել են Ռաֆիկ Խ․-ի (ծնված 1983 թ․) դին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ