«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատը մեկնել է առաջնագիծ

Աննա Կոստանյան 22.10.2020 - 13:04
22.10.2020 - 13:04 դիտում

Վարչապետի երեկվա կոչից հետո մի շարք համայնքների ղեկավարներ հայտնեցին կամավորական ջոկատներ ձեւավորելու եւ առաջնագիծ մեկնելու մասին: Ձեւավորվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը, որն արդեն մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման:

ՔՊ ջոկատի կազմի մեջ են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը եւ այլք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ