Քաղաքաշինության տեսչությունը թերացումներ է գտել Գյումրիում եւ Փանիկում

Հրաչ Սահակյան 2.07.2022 - 15:47
2.07.2022 - 15:47 դիտում

Կլիմայական խնդի՞ր, թե՞ շինարարի թերացում. այս կինը խոսում է Գյումրու կենտրոնական հրապարակում մոտ մեկ տարի առաջ ասֆալտապատման աշխատանքների հետ համատեղ իրականացված հետիոտների անցումի սալիկապատման որակի մասին: Նկատելի են ճաքեր ու վնասված սալիկաքարեր: Այս մասին ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով տեսչության ներկայացուցիչները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներում խիստ վերահսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերել են թերություններ մարզի քաղաքաշինական օբյեկտներում եւ ճանապարհների վերակառուցման, վերականգնման աշխատանքներում: Հարուցվելու է վարչական վարույթ, եւ տրվելու են ցուցումներ խնդրի վերացման համար: Նշենք, որ հրապարակում կատարված ասֆալտապատումը դեռեւս ավարտական ակտ չունի:

 

 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ