«Քաղաքական դիվիդենդ շահելու մրցապայքարում դուք վնասում եք մեր պետությանը». Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմությանը

Աննա Կոստանյան 10.08.2021 - 13:36
10.08.2021 - 13:36 դիտում

Մենք խոսում ենք Արցախի կորստից, Արցախի վտանգված լինելուց, գիտեք՞ Արցախը երբ կորցրիք՝ 1992թ-ի ապրիլի 14-ին՝ Արթուր Մկրտչյանի սպանությամբ, իսկ այդ սպանություն ու՞մ անվան հետ էր կապվում: Պողոս Պողոսյանի սպանությունը կրկին մի անձի հետ է կապվում, որն այսօր ընդդիմադիր դաշինք է ղեկավարում: Ուրացա՛ք Արթուր Մկրտչյանին, ուրացա՛ք Արցախը, չխոսեք այս մասին էլ: ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը.

«Հիշում ե՞ք Քի Ուեսթը, դրան հաջորդած Ալիև ավագի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, ես հիշում եմ, իմ սերնդակիցներն էլ: Պետք է կողմնորոշվել պատերազմի հրահրման շարժառիթը կոշտ բառապաշա՞րն էր, թե՞՝ բարեկիրթ մոտեցումը: Արցախի համար մի՛ փորձեք այստեղ դիվեդենտներ շահել, Արցախ գնալը մի՛ ֆետիշացրեք»,-ասաց Բաղդասարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ