Քաբուլի օդանավակայանում ԱՄՆ-ի զինվորականների հրաձգության հետևանքով կան զոհեր

Աննա Կոստանյան 16.08.2021 - 14:53
16.08.2021 - 14:53 դիտում

Մի քանի մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինվորականներն աֆղանցիների ուղղությամբ նախազգուշական կրակ են բացել Քաբուլի օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է անվտանգության ուժերի մի աղբյուր:

«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ դա տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ մարդկանց ամբոխը դուրս Է եկել թռիչքային գոտի: Аl-Jazeera հեռուստաալիքը հաղորդել Է, որ օդանավակայանում քաոս Է տիրում. տեղի բնակիչները, որոնք երկյուղում են թալիբներից, կուտակվել են միակ օդանավակայանի մուտքի մոտ, որը նույնպես գերբեռնված Է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներով: Նրանց դուրս են բերում ուղղաթիռներով:

Աֆղանստանից ԱՄՆ-ի զինվորականների դուրսբերումից հետո «Թալիբան» շարժումը հարձակում Է սկսել կառավարական զորքերի վրա եւ օգոստոսի կեսերին գրավել բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները: Նախօրյակին զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Հանրապետության ղեկավար Աշրաֆ Ղանին վայր Է դրել լիազորությունները եւ հեռացել երկրից:

«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Մուհամեդ Նայիմին հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, իսկ պետության կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ