Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան և 4 ուղևորի

Աննա Կոստանյան 24.05.2023 - 10:25
24.05.2023 - 10:25 դիտում

Մայիսի 23-ին` ժամը 21։36-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի դաշտամիջյան հատվածում UAZ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է «Չաիրներ» կոչվող հատվածում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1993 թ.) և 4 ուղևորի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ