Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 բեռնատար ավտոմեքենա

Աննա Կոստանյան 8.12.2022 - 11:03
8.12.2022 - 11:03 դիտում

Դկտեմբերի 7-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բեռնատարները մերկասառույցի պատճառով արգելափակվել են։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 բեռնատար ավտոմեքենա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ