Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 ավտոմեքենա

Աննա Կոստանյան 30.03.2022 - 10:39
30.03.2022 - 10:39 դիտում

 

Մարտի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

 

Մասնավորապես՝  Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Լոռու մարզի  Շահումյան, Լեռնապատ, Սյունիքի մարզի Շինուհայր, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղերում և Վանաձոր-Դիլիջան, Ուրասար-Կաթնաղբյուր, Իջևան-Բերդ, Մուսայելյան-Վարդաղբյուր, Աշոցք-Սարագյուղ, Գավառ-Ծաղկաշեն, Գավառ-Սևան ավտոճանապարհներին։

 

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 ավտոմեքենա և 53 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ