Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա

Աննա Կոստանյան 24.03.2022 - 14:31
24.03.2022 - 14:31 դիտում

Մարտի 24-ին, ժամը 10։09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 12։13-ի դրությամբ փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա, 130 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և կարգավորել ճանապարհի երթևեկությունը

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ