Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից

Աննա Կոստանյան 7.01.2021 - 18:33
7.01.2021 - 18:33 դիտում

Հունվարի 7-ին, ժամը 16:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաղբյուր-Աշոցք ավտոճա­նապարհին կայանած ավտոմեքենան հայտնվել է առվակում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով (մոտ 25 մ) հայտնվել է առվակում։

Փրկարարները քարշակի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել առվակից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ