Փրկարարները Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին խցանումից դուրս են բերել 187 տրանսպորտային միջոց

Աննա Կոստանյան 5.02.2024 - 10:37
5.02.2024 - 10:37 դիտում

Փետրվարի 4-ին` ժամը 14։39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 39–րդ կմ-ին MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի փակ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատար ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի գոտի:

Փրկարարները խցանումից դուրս են բերել 187 տրանսպորտային միջոց (144 մարդատար, 43 բեռնատար ավտոմեքենա) և 312 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ