Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 7-ամյա երեխայի

Աստղիկ Խաչատրյան 26.08.2022 - 13:20
26.08.2022 - 13:20 դիտում

Օգոստոսի 26-ին՝ ժամը 11:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 2015 թ․) դուրս են բերել ջրանցքից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ