Փրկարարները հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող 6 բնակչի

Աննա Կոստանյան 28.09.2023 - 12:49
28.09.2023 - 12:49 դիտում

ԼՂ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։

Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ