Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել 63-ամյա քաղաքացու դի

Աննա Կոստանյան 13.07.2022 - 15:59
13.07.2022 - 15:59 դիտում

Հուլիսի 13-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Երևանյան լճից քաղաքացի Ս. Ս.-ի (ծնված 1959 թ․) դին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ