Փրկարարները արգելափակումից դուրս են բերել թրթուրավոր ձնագնացը

Աննա Կոստանյան 8.01.2024 - 10:51
8.01.2024 - 10:51 դիտում

Հունվարի 7-ին` ժամը 18։37-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Golden Palace հյուրանոցային համալիրի մոտակա սարում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Թեղենիս սար տանող ճանապարհին՝ ճոպանուղու 2-րդ կայանի մոտակայքում, արգելափակումից դուրս են բերել Polaris մակնիշի թրթուրավոր ձնագնացը (վարորդ՝ Գ․ Ս․ և 3 ուղևոր) և քաղաքացիներին ուղեկցել անվտանգ տարածք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ