Ուկրաինան Բելգորոդի ուղղությամբ С-200 զենիթային հրթիռ է արձակել. ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 8.01.2024 - 10:53
8.01.2024 - 10:53 դիտում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի տարածքում խոցել են С-200 զենիթային հրթիռ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը դեռևս չի մեկնաբանել հաղորդագրությունը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Ժամը 07:00-ին Կիևի ռեժիմի կողմից С-200 զենիթահրթիռի օգտագործմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման փորձը կասեցվել է»,- հայտնել են գերատեսչությունից։

Դեկտեմբերի կեսերից ավելի հաճախակի են դարձել Բելգորոդի մարզի դեմ հարձակումները։ Դեկտեմբերի 30-ին Բելգորոդը հայտնվել է զանգվածային հրետակոծության տակ, որի հետևանքով զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, ևս 109 բնակիչ վիրավորվել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ