Փոխհրաձգություն` Իրան-Ադրբեջան սահմանին

Աննա Կոստանյան 6.01.2023 - 16:47
6.01.2023 - 16:47 դիտում

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրանի և Ադրբեջանի սահմանին, Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը:

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Վարանդայի (ֆիզուլի) շրջանի Բիրինջի Մահմուդլու գյուղի մոտ երկու իրանցի սահմանախախտ է նկատել: Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետեւանքով սահմանը խախտողներից մեկը ոտքից վիրավորվել է:

Խուզարկությամբ հայտնաբերել են 6 կգ 400 գր. մարիխուանա, մետամֆետամին, 1000 կապապրիլ և դանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ