Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 աստիճան. հրդեհ Կապանում

Աննա Կոստանյան 6.01.2023 - 16:39
6.01.2023 - 16:39 դիտում

Հունվարի 6-ին՝ ժամը 11:31-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։22-ին, մարվել՝ 15։28-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ