Փառքի անկյուն՝ ի հիշատակ մարմաշենցի հերոսներին

Աստղիկ Գևորգյան 24.05.2021 - 17:34
24.05.2021 - 17:34 դիտում

Կապիտան Սոս Փայլակի Էլբակյանի մահվանից գրեթե մի տարի է անցել, սակայն Սոսի բացակայության հետ հարազատներն ու մտերիմները չեն հաշտվում: 2020 թվականի հուլիսին Տավուշյան մարտերում փառքով անմահացած հայորդու մայրը՝ տիկին Արեգնազանը, դեռ սպասում է որդու վերադարձին:Ասում է՝ գիտի՝ ուզածը անհնարին է, բայց սպասումով է ապրում:
Սոսը հարազատ գյուղի՝ Մարմաշենի միակ հերոսը չէ:Նրա փառքի ուղին բռնեց նաեւ Խաչատուր Հարութի Խաչատրյանը: 18-ամյա Խաչատուրը ժամկետային զինծառայող էր:Հայորդին զոհվեց Արցախյան երկրորդ պատերազմում՝ դառնալով հայրենասիրության ու արիության եւս մեկ օրինակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ