Փաշինյանն անդրադարձել է Էրդողանի՝ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկին

17.09.2023 - 11:32 դիտում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ քառակողմ հանդիպում կազմակերպելու մասով Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներին արած առաջարկին:

«Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան: Հիմա ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը: Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ: Ես կարծում եմ, որ մենք պետք է ամբողջության մեջ նայենք հարցը»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջարկել էր Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ եռակողմ, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնել իր, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ, որի շրջանակում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ