Փաշինյանն այս փուլում հնարավոր չի համարում Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ հանդիպումը

Աննա Կոստանյան 30.09.2020 - 12:01
30.09.2020 - 12:01 դիտում

Aysor.am:Հայաստանը հնարավոր չի համարում այս փուլում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ՝ ղարաբաղյան հարցի շուրջ, Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմական ինտենսիվ գործողությունների ընթացքում տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

«Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են հարցը լուծել՝ ի վնաս իրենց ազգային շահերի և անվտանգության», – նշել է վարչապետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ