Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի վերջին կգերազանցի 5 միլիարդ դոլարը

Աննա Կոստանյան 24.08.2023 - 16:38
24.08.2023 - 16:38 դիտում

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին և վրացի գործընկերներին՝ Վերին Լարսի անցակետում լրացուցիչ ուղիներ բացելու հարցում ցուցաբերած աջակցության համար։

«Դա նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում, դուք գիտեք, թե այնտեղ սովորաբար ինչ հերթեր էին գոյանում»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները որակել է շատ ամուր և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի արդյունավետ լինել։

Նա հույս է հայտնել, որ գործընկերոջ հետ կառուցողական քննարկում կանցկացնի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է 3 մլրդ դոլար, ինչը 34,6%-ով գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ