Փաշինյանը` Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցության մասին

Աստղիկ Խաչատրյան 24.11.2023 - 20:31
24.11.2023 - 20:31 դիտում

Հայ-ամերիկյան համագործակցությունը զարգացման կարևոր փուլում է: Հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին տարիներին մեր երկկողմ փոխգործակցությունը նկատելիորեն զարգանում է և գտնվում է զարգացման կարևոր փուլում։ Դուք գիտեք, որ 2019 թվականին մենք ռազմավարական երկխոսություն սկսեցինք»,– ասել է Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նա հիշեցրել է, որ վերջերս Հայաստանում անցկացվեցին հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ, որոնք, ըստ նրա, ինքնին աննախադեպ չէին, բայց դարձան աննախադեպ կարևոր իրադարձություն, քանի որ նման զորավարժություններ վաղուց չէին անցկացվել։

Փաշինյանը հույս է հայտնել նաև տնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման համար՝ հավելելով, որ ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերում Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ