Ղազախստանը հերքում է Հայաստանին զենք մատակարարելու մասին լուրերը

Աստղիկ Խաչատրյան 24.11.2023 - 20:27
24.11.2023 - 20:27 դիտում

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։

Հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք սոցիալական ցանցերում և լրատվական պորտալներում տարածված հաղորդագրությունները Ղազախստանից Հայաստանին զենք մատակարարելու մասին չեն համապատասխանում իրականությանը։

«Հայաստանի Հանրապետություն ղազախական զենքի ենթադրյալ մատակարարման մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բացի այդ, 2022 թվականից Ղազախստանը արգելք է մտցրել զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման նկատմամբ»,- ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ