Փանիկում նախատեսում են մշակույթի տան շենքի վերակառուցում, մարզասենյակների վերանորոգում

Աննա Կոստանյան 20.03.2021 - 18:45
20.03.2021 - 18:45 դիտում

Փանիկում 2021 թվականի համար նախատեսում են մշակույթի տան շենքի վերակառուցում, մարզասենյակների վերանորոգում՝ 75 մլն դրամի շրջանակներում, գումարի 45 տոկոսն էլ կտրամադրի պետությունը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Սուբվենցիոն այս և նախորդ տարի իրականացված ծրագրերի մասին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը։ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել են Փանիկի համայնքապետարանի շենքի ներքին հարդարման աշխատանքները։ Իսկ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, 96 մլն դրամի շրջանակներում, կառուցվել է դպրոցի մարզադահլիճը։ Համայնքաբնակներին մտահոգող խնդիրներ, իհարկե դեռ կան, դրանցից ավելի շատ նրանց անհանգստացնում է ոռոգման խնդիրը։ Նույն խնդրի մասին բարձրաձայնել են նաև Մեղրաշենի բնակիչները։
Մեղրաշենում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում անցած երկու տարիների ընթացքում կառուցվել է հանդիսությունների սրահը, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, 2021-ի ծրագրով էլ նախատեսում են տարածքի բարեկարգում իրականացնել։
Երկու համայնքում էլ մարզպետը համայնքապետերին հորդորել է աշխատել նույն եռանդով և վստահեցրել, որ մարզային իշխանություններն ունեն պատրաստակամություն և կամք հնարավորությունների սահմաններում կանգնել նրանց կողքին՝ բազմաթիվ հիմնահարցերը լուծելու և առաջ գնալու համար։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ