Փակ է Գյումրի-Երևան ավտոճանապարհը

Աննա Կոստանյան 16.12.2020 - 13:25
16.12.2020 - 13:25 դիտում

Այսօր կեսօրից բնակիչները փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը, Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ, երեկ համացանցում տեսնելով Ադրբեջանի կողմից հրապարակված հայ գերիների տեսանյութերը, դրանցում գտել են իրենց ազգականներին: Վերջիններս իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով պատասխանել իրենց հարցերին, պարզել գերեվարված անձանց հետագա ճակատագիրը: Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ երեկ երեկոյան դեռեւս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր եւ այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը՝ դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ