Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները. Փաշինյանը՝ Սոչիում

Աննա Կոստանյան 7.06.2023 - 17:48
7.06.2023 - 17:48 դիտում

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմը աշխատանքային խմբի վերջին նիստում գրանցվել է զգալի առաջընթաց, ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները՝ այն կողմերի ինքնիշխանության և օրենսդրության սկզբունքի շրջանակում, որոնցով անցնելու են այդ հաղորդակցությունները: Խոսքն այն հաղորդակցությունների մասին է, որոնք ներառված են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության իններորդ կետում: Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի գալ հստակ լուծումների: Մենք ներկայացրել ենք մեր հստակ առաջարկները և հուսով եմ, որ դրանք կընդունվեն: Ընդհանուր առմամբ, դրանք ոչ թե մեր առաջարկներն են այլ փոխզիջումային որոշումներ, որոնք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ