«Ցայգ»-ը կմնա եթերում

18.01.2021 - 18:50 դիտում

Այսօր ՀՌՀ-ն կայացրել է որոշում, ըստ որի, մարզային կապուղիների համար հայտ ներկայացրած հեռուստաընկերությունների ստացած միավորներով, Շիրակի մարզում հեռարձակման հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա է շնորհվել Ցայգ ՍՊԸ-անը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից լիցենզիա ստանալու նպատակով հայտ ներկայացրել էին Շանթ թիմը, որը ստացել էր 492, եւՑայգ հեռուստաընկերությունը, որը ստացել էր 559 վարկանիշային միավոր:
Արագածոտնի մարզում մրցույթի հաղթող է ճանաչվել«ԴԵԼՏԱ ԹԻՎԻն», Արմավիրի մարզում ԱՐԱՆԵԱ» ՍՊ ընկերությունը, Գեղարքունիքի մարզում՝ «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ»-ը, Կոտայքում «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻն», «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերությունը Լոռու մարզում, «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Սյունիքում, «Տավուշ Մեդիան»՝ Տավուշում:
Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման իրավունք են ստացել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» «ՀՈՒՍԱԲԵՐ» «ՇԱՆԹ» , «Ա-ԹԻՎԻ» եւ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ընկերությունները:
Իսկ «ՇԱՐԿ», «ԱՐՄՆՅՈՒԶ», «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ», «ՖՐԻ ՆՅՈՒԶ», «ԴԱՐ21» հեռուստաընկերությունները եւ «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությունը ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային մրցույթի հաղթողներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ