«Ցայգ»-ը՝ ընդդեմ «Շանթ»-ի

Հրաչ Սահակյան 5.02.2021 - 16:41
5.02.2021 - 16:41 դիտում

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերության գործով դատական նիստը: Դատարանին ներկայացվող հիմնական պահանջն անփոփոխ է, ըստ որի, «Շանթ Գյումրին» հանրապետական հեռուստահեռարձակման անվան տակ առանձին հեռուստահաղորդումներ է հեռարձակել նաեւ Շիրակի մարզում, որը նախատեսված չի եղել օրենքով: Դրանով պատասխանող կողմը միջամտում ու խախտում է «Ցայգ» հեռուստաընկերության՝ տեղեկատվության եւ գաղափարների տարածման հիմնարար իրավունքը, ինչպես նաեւ ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական իրավունքը: «Ցայգ» ՍՊԸ շահերի պաշտպանի խոսքով՝ անգամ հեռուստատեսային հեռարձակման նոր օրենքի փոփոխությունից հետո Շանթի կողմից 2021 թվականին խախտումները շարունակվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ