ԵԱՏՄ-ն կրթության ոլորտում ստեղծելու է միասնական պորտալ, հայտարարել է Միշուստինը

Աննա Կոստանյան 5.02.2021 - 17:45
5.02.2021 - 17:45 դիտում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ենթադրվում է, որ կստեղծվի կրթության ոլորտի մեկ տեղեկատվական պորտալ, անհրաժեշտ է ապահովել մասնագիտական որակավորումների և գիտական աստիճանների ճանաչումը ԵԱՏՄ ողջ տարածքում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Կրթության մեջ նախատեսվում է ստեղծել տեղեկատվության միասնական պորտալ: Այսօր մենք տեսանք մեր ղազախստանցի գործընկերների հիանալի մշակումները: Անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ ողջ տարածքում ամենապահանջված մասնագիտությունների, ինչպես նաև գիտական աստիճանների և կոչումների մասնագիտական որակավորման ճանաչումը», – ասել է Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ