Տոկաևը հայտարարել է, որ Կրեմլը պայմաններ չի ներկայացրել ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելուց առաջ

Աննա Կոստանյան 31.01.2022 - 13:16
31.01.2022 - 13:16 դիտում

ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելուց առաջ ՌԴ իշխանությունները նախապայմաններ չեն առաջադրել։ Այդ մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանրապետական ​​«Խաբար-24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Կրեմլից նախապայմաններ չկային։ Ի վերջո, Ռուսաստանը Ղազախստանի համար դաշնակից պետություն է»,- ասել է Տոկաևը՝ պատասխանելով այն լուրերին, թե ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելուց հետո հանրապետությունը ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ Ռուսաստանին։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Ղազախստան խաղաղապահ զորախմբի ժամանման լուրը կարևոր հոգեբանական և սաստող դեր է խաղացել ավազակների համար։ «Հասկանալի է, որ սա ուժ է: Ի դեպ, սա համատեղ խաղաղապահ կոնտինգենտ է, և բացի Ռուսաստանից՝ այնտեղ կան Բելառուսի, Տաջիկստանի, Հայաստանի, Ղրղզստանի զինվորականներ»,- պարզաբանել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը, ժամանելով Ղազախստան, ոչ մի կրակոց չի արձակել։ Ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զորախումբը պետք է կատարի ռազմավարական օբյեկտների պահպանության գործառույթներ։ Մնացած հարցերը մենք կհոգանք։ Մեզ թիկունք էր պետք»,- ասել է նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ