Տնային կալանք՝ Գյումրու ավագանու անդամին

Աննա Կոստանյան 31.03.2023 - 19:10
31.03.2023 - 19:10 դիտում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, տնային կալանք ու գրավ կիրառելով, դատարանի դահլիճից ազատ է արձակել Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանին ու նրա երեք ընկերներին։ Նրանք մեղադրվում են փետրվարի 3-ին ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու համար ու գտնվում էին երկամյսա կալանքի տակ։ Դատարանը Աղասի Մաթևոսյանին ու գործուն դերակատարություն ունեցող նրա ընկերներից մեկին երկամսյա տնային կալանքի է ենթարկել, իսկ մյուս երկուսին ազատ է արձակել 200 և 300 հազար դրամ գրավի դիմաց։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, ՌԴ քաղաքացին հաղորդում էր տվել՝ հայտնելով, որ փետրվարի փետրվարի 3-ին, ժամը 03.00-ի սահմաններում ընկերուհու հետ եղել են Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, իջել են երեք անձինք, սկսել խուզարկել իրենց, իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերը և հեռախոսը, վիճաբանել են իրենց հետ, ինչից հետո նրանցից մեկն իր դրամապանակից վերցրել է 910 եվրո և հեռացել են:

Հիշեցնենք, որ տնային կալանքը որպես խափանման միջոց ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 1-ից, այս դեպքում ամբաստանյալը չի կարող տանից դուրս գալ, հյուրեր ընդունել, նամակագրություն ունենալ կամ հեռախոսազանգեր կատարել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ