Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղին ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին է դիմում-մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Դավիթ Ս․-ն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նա ներկայացրել է իր անվամբ հաշվառված 12 մմ տրամաչափի «BEKAL-12» տիպի ողորկափող հրացանը և հայտնել, որ նույն օրը ժամը 18։40-ի սահմաններում իրենց տանը կից հողամասում մորու թփերի մեջ գտնվող թափառական շներին վախեցնելու նպատակով իրեն պատկանող նշված հրացանով մեկ անգամ կրակել է շների ուղղությամբ, սակայն իր համար անտեսանելի մորու թփերի հակառակ կողմից լսել է մարդու ձայն և մոտենալով տեսել է իր հարևան 86-ամյա Ժորա Բ․-ին՝ գետնին ընկած:
Արնահոսող տղամարդուն անմիջապես տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:
