Տեսալսողական մեդիամիջոցներին կարգելվի կրել շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ընկերությունների անվանումներ

Աննա Կոստանյան 20.12.2022 - 14:30
20.12.2022 - 14:30 դիտում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ կարգելվի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին տասը տարում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ:

Նախագծի ընդունումից 6 ամիս հետո նմանօրինակ ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումը փոխել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ