Տեղեկություն էր ստացվել, որ Գյումրու մի  բնակիչ ծրագրել է բնակարանային գողություն անել. ՀՀ ոստիկանություն

Աննա Կոստանյան 27.07.2021 - 16:53
27.07.2021 - 16:53 դիտում

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի 40-ամյա մի բնակիչ ծրագրել է բնակարանային գողություն անել: Տեղեկությունը ճշտելու ուղղությամբ ձեռնարկվեցին միջոցառումներ, տղամարդը վերցվեց օպերատիվ հսկողության տակ, կազմակերպվեց դարանակալում, և տեղեկությունը հաստատվեց փաստով:
Հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի մի բնակարանում, գողություն կատարելու պահին, բռնվեցին ու բաժին բերման ենթարկվեցին 40-ամյա տղամարդն ու նրա 37-ամյա հանցակիցը, երկուսն էլ՝ նախկինում դատված:
Տղամարդիկ ճշտել էին, որ բնակարանում մարդ չի ապրում և փորձել էին օգտվել այդ հանգամանքից: Հարմարեցված բանալիով բացել էին դուռն ու հենց այդ պահին էլ բռնվել:
Փաստով բռնված տղամարդիկ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել, ապա նաև կալանավորվել են: Քննությամբ հանգամանքները պարզվում են:

***Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ