Տեղեկություններ ենք ստանում, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալու մասին. Զախարովա

Աննա Կոստանյան 4.10.2023 - 15:35
4.10.2023 - 15:35 դիտում

Եվրամիությունը լիովին վարկաբեկել է իրեն որպես միջնորդ ոչ միայն Բալկաններում, այլ նաև Հայաստանի հետ կապված իրավիճակում, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանք մեծ խոստումներ են տվել, բայց այլ բան չեն արել, բացի սադրանքներից, որոնք հանգեցրել են իրավիճակի պայթեցմանը: Իրավիճակը կարող էր և պետք է լուծվեր իրավական և քաղաքական ճանապարհով՝ հաշվի առնելով իրավիճակի բոլոր պատմական առանձնահատկությունները», – ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են «ամենազազրելի» դիրքորոշումը։ Նրանք սկզբում զբաղված էին Հայաստանին հորդորելով և խոստումներ տալով, և Երևանին ուղղակի գցեցին մեկ այլ ծուղակի մեջ, իսկ հետո դարձան լուռ դիտորդներ, կարծում է Զախարովան։

«Հենց Արևմուտքը` ԱՄՆ-ն և ԵՄ-ն, հետ պահեցին Հայաստանին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից: Բրյուսելը առաջիններից մեկն էր ասում, որ պետք չէ իրականացնել այն ամենը, ինչի շուրջ Մոսկվան, Երևանը և Բաքուն համաձայնել են, և որ անհրաժեշտ է գնալ հատուկ ճանապարհով: Ցավոք, մենք հիմա տեսնում ենք, թե ուր էր տանում այդ հատուկ ճանապարհը: Ինչպես են ռուս խաղաղապահները միջնորդել հրադադարի հասնելու համար, Եվրամիությունը նույնպես տեսել է», – ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ իրավիճակի բարելավմանն ու կայունացմանն օգնելու փոխարեն ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իբր դավաճանելու համար։ Ինչպես նշել է Զախարովան, «Ռուսաստանը չի դավաճանել, նա միշտ Հայաստանի կողքին է եղել, դադարեցրել է արյունահեղությունը, օգնել է ֆինանսապես և մարդասիրաբար»։

Դիվանագետի տեսանկյունից, իրականում հենց ԵՄ-ն է դավաճանել հայերին։

Բրյուսելը, Զախարովայի խոսքով, տարածաշրջանում սադրիչ է դարձել։ Եվրոպացի դիտորդները կրակի տակ չեն ընկել և ողբերգականորեն չեն մահացել, նրանք միայն թեժացրել են իրավիճակը, քանի որ դա այն ամենն է, ինչ նրանք գիտեն, թե ինչպես անել, հավելել է նա։

Զախարովան կարծում է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ մի դեէսկալացիա չի ապահովում, այլ միայն հետախուզական գործառույթներ է իրականացնում և զբաղված է իրավիճակի հրահրմամբ։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում խաղաղություն և անվտանգություն չապահովելը «դավաճանություն» է հայ ժողովրդի նկատմամբ:

«Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»,- Euronews-ի Global Conversation-ին ասել է Միշելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ