Տեղեկացված ենք Լաչինի ճգնաժամից, ամենևին բնապահպանների հարց չէ. Սլովակիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ

Աննա Կոստանյան 4.04.2023 - 17:21
4.04.2023 - 17:21 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 4-ին ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Զրույց է ընթացել այս պահին Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքների, արցախահայության իրավունքների մասին:

«Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ: Չնայած բոլոր մարտահրավերներին` մենք որդեգրել ենք ժողովրդավարության ուղին և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության մեջ և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Մարիան Քերին նշել է, որ հակամարտությունների և չավարտված պատերազմների ժամանակաշրջանում փոքր երկրները պետք է միմյանց սատարեն: Նա փաստել է, որ չի կարելի կասկածի տակ դնել հայկական ժողովրդավարության ձեռքբերումները, որոնք էլ ավելի ամրացան վերջին ընտրությունների արդյունքում:

Նա ընդգծել է, որ լավ տեղեկացված են Լաչինի ճգնաժամից և հստակ կարող են ասել, որ դա ամենևին բնապահպանների հարց չէ, ինչպես ի սկզբանե փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը, և պատրաստակամություն է հայտնել հետևողականություն ցուցաբերել հարցի լուծմանը նպաստելու ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ