Տեղամասային ընտրական կենտրոնները կահավորվեցին

19.06.2021 - 18:07 դիտում

Այսօր տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից բաժանվել է տեղամասային ընտրական կենտրոնների գույքը: Քվեատուփեր, քվեախցիկներ, քվեաթերթիկններ, ծրարներ, դիմակներ, ախտահանիչ միջոցներ եւ այլն:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներն ու ներկայացուցիչները ստանում են սահմանված քանակի նյութատեխնիկական բազան, ընտրություններն իրականացնելու նպատակով: Սահմանված կարգով այսօր՝ հունիսի 19-ին, մինչեւ կեսգիշեր բոլոր տեղամասային ընտրական կենտրոններում համապատասխան կերպով պետք է տեղադրված լինի ընտրական գույքն ամբողջությամբ՝ հաջորդ առավոտյան ընտրական գործընթացը մեկնարկելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ