Օրերս Ուկրաինայի Կիեւի շրջանի Գորենկա քաղաքում բացվել է Տարաս Շեւչենկոյի հուշարձանը: Տարաս Շեւչենկոն այն գրող-ստեղծագործողն էր, որն ուկրաինացի ժողովրդին թողել է յուրահատուկ ստեղծագործական ժառանգություն, բացի դրանից Ուկրաինայի անկախության համար նա պայքարել է իր ողջ կյանքում։ Հայտնի ուկրաինացու կիսանդրին պատրաստ էր դեռ պատերազմի սկսվելուց առաջ, սակայն ռազմական գործողություններից հետո պատվանդանը մեկ տարուց ավելի պահվել է անվտանգ վայրում։ Եվ միայն Աստծո օգնությամբ տեղի ունեցավ հուշարձանի բացումը: Կիսանդրու տեղադրումը իրականացվել է բարերար Հովհաննես Սմոյանի ջանքերով եւ անմիջական մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բարերար Հովհաննես Սմոյանը, Գոստոմել քաղաքի վարչակազմի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բորիսյուկը, պատգամավորներ եւ հոգեւորականներ: Ներկաները հանդես են եկել ողջույնի խոսքերով եւ դրական են գնահատել Հովհաննես Սմոյանի նախաձեռնությունը պատերազմական այս օրերին:Քայլը, որ կատարել է Հովհաննես Սմոյանը եւս մեկ վկայությունն է հայ-ուկրաինական դարավոր բարեկամության: