Տարածաշրջանում պատերազմ չի սկսվի. Իրանի ՊՆ ղեկավարը՝ հայ-ադրբեջանական լարվածության մասին

Աննա Կոստանյան 13.09.2023 - 14:46
13.09.2023 - 14:46 դիտում

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի, և Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության նկատմամբ պարզ է։ Այս մասին գրում է irna.ir կայքը:

Աշտիանին այս հայտարարությունն արել է չորեքշաբթի Թեհրանում կառավարության նիստի շրջանակում՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբում վերջին հանդիպումներից հետո Իսլամական Հանրապետությունը հայտարարել է իր հաստատակամ դիրքորոշումը՝ երկիրը չի ընդունի տարածաշրջանային աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն, ընդգծել է նախարարը։

Կովկասյան տարածաշրջանում զարգացումները որևէ հատուկ իրադարձություն չեն կանխատեսում, եզրափակել է Իրանի պաշտպանության նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ