Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում

Աննա Կոստանյան 5.04.2024 - 16:05
5.04.2024 - 16:05 դիտում

Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում»,- տեղեկացրել է Արամ Թորոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ