Տաղանդաշատ գյումրեցի հրաձիգը շարունակում է հաղթարշավը

Սամվել Աղանյան 8.09.2022 - 17:04
8.09.2022 - 17:04 դիտում

Սեպտեմբերի 9-ին Երեւանում անցկացվելու է Հայաստանի հրաձգության դպրոցականների առաջնությունը ու այդ մրցումներին մասնակցության հայտ է ներկայացրել աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների քառակի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ 18-ամյա Գոռ Խաչատրյանը: Փաստը զարմանալի է այնքանով, որ նման բարձր տիտղոսների հասած հրաձիգը կարող է մասնակցել դպրոցականների մրցակցությանը: Սակայն Գոռի ու Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Էդվարդ Ղարիբյանի համար կարեւորը տաղանդաշատ հրաձիգի մարզավիճակն է: Իսկ առանց պաշտոնական մրցումների դա անհնարին է:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ